Լավագույն տարիքն ամուսնական կյանք սկսելու համար |
Ամեն օր հարյուրավոր մարդիկ են ամուսնանում: Նրանցից ոմանք շատ երիտասարդ են, մյուսները` միջին ու մեծ տարիքի:
Մինչդեռ վիճակագրությունը ցույւց է տալիս, որ նրանց մոտ 60%-ը դժբախտաբար ամուսնալուծվում են: Սոցիոլոգները պարզել են, որ ամուսնալուծությունների հիմնական պատճառը ամուսինների տարիքն է, ավելի ճիշտ նրանց հոգեբանական ու զգացմունքային հասունությունը, որին կինն ու տղամարդը հասնում են կյանքի որոշակի տարիքում:
Պարզվել է, որ այն մարդիկ, ովքեր ամուսնանում են 23-ից 28 տարեկանում, հազվադեպ են ամուսնալուծվում: Սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ 10 զույգերից միայն մեկ, երկուսն են այդ տարիքում ամուսնանում: Վերը նշված տարիքը համարվում է ամենահարմարը ամուսնական կյանք սկսելու համար, քանի որ այդ տարիքում արդեն ձեւավորվում է մարդու աշխարհայացքը, բնավորությունը, ավելի լավ են պատկերացնում ընտանեկան կյանքի նրբությունները:
Սակայն մյուս կողմից էլ 25 տարեկանը դեռեւս շարունակում է մնալ «հույսի» տարիք: Այդ տարիքում մարդիկ չեն հասցնում հիասթափվել ընտանեկան կյանքից ու պատրաստ են շատ ավելին զոհել միասին լինելու համար:
Ըստ վիճակագրության, այն զույգերը, ովքեր ամուսնանալուց առաջ որոշ ժամանակ միասին են ապրել, ավելի հեշտ են հարմարվում ամուսնական կյանքին, քան նրանք, ովքեր ամուսնանալուց առաջ ապրել են առանձին:
|
|