Ինչ խառնվածք ունեք դուք? Մարդկային խառնվածքներ |
Մարդկային խառնվածքի ուսումնասիրությունը դեռ շատ վաղուց է դարձել հոգեբանների ուսումնասիրման առարկան: Մարդիկ իրարից տարբերվում են օրգանիզմում գոյություն ունեցող 4 տեսակ ՙնյութերի՚ առկայությամբ: Դրանով էլ պայմանավորված առանձնացվում են խառնվածքի հետևյալ տիպերը.
սանգվինիկ (տաքարյուն) ֆլեգմատիկ (սառնարյուն) խոլերիկ (դյուրագրգիռ) մելանխոլիկ(մելամաղձոտ):
Սանգվինիկ. Այս խառնվածքն են պատկանում այն մարդիկ, ովքեր օժտված են բարձր ակտիվությամբ և ռեակտիվությամբ, ընդ որում այդ երկու հատկությունները համաչափ են: Սանգվինիկն աչքի է ընկնում վառ արտահայտված դիմախաղով և ակտիվ շարժումներով: Նա շատ եռանդուն է, աշխատասեր և չի կորցնում հավասարշռությունը դժվար իրավիճակներում, կարողանում է զսպել հույզերը, շատ հեշտ է յուրացնում ամեն մի նորություն: Չի ընկնում ուրիշների կարծիքների ազդեցության տակ, միշտ գերադասում է ինքնուրույնություն ցուցաբերել: Սանգվինիկը շատ հեշտ է շփման մեջ մտնում մարդկանց հետ: Նրա վարքը բավականին ճկուն է, մտավոր կարողությունները անպայմանորեն բարձր են: Այդպիսի մարդիկ ավելի լավ են կատարում այն աշխատանքները, որոնք մեծ պատասխանատվություն են պահանջում:
Ֆլեգմատիկ: Այս խառնվածքի մարդիկ արտաքնապես հանգիստ և հավասարակշռված են: Նրանց դժվար է հավասարակշռությունից հանել, քանի որ բավականին զուսպ են: Դանդաղաշարժ են, տեմպը ևս դանդաղ է: Դեմքի արտահայտությունները հարուտ չեն: Ֆլեգմատիկը շատ դժվար է անցնում նոր գործերի, նա սիրում է կայունություն ամեն ինչում: Նրա վարքը չի կարելի անվանել ճկուն: Արտակարգ իրադարձություններում դժվարությամբ է կայացնում ճիշտ որոշումները: Ֆլեգմատիկը օժտված է մեծ համբերությամբ և աշխատունակությամբ: Ինքնահսկողության մակարդակը բարձր է: Նա շատ դժվար է հարաբերություններ հաստատում նոր մարդկանց հետ: Չնայած իր վարքի կայունությանն ու աշխատասիրությունը՝ ֆլեգմատիկը հաճախ հետաձգում է առաջնային գործերը առանց որևէ հիմնավոր պատճառի:
Խոլերիկ: Որոշ հատկություններով խոլերիկը նման է սանգվինիկին, սակայն ունի աչքի ընկնող տարբերություններ: Խոլերիկը ևս չափազանց ակտիվ է, սակայն դժվար է հսկում սեփական հույզերը: Բռնկուն է, անհամբեր, վարքի ճկունությունը թույլ է: Դրա հետ մեկտեղ համառ է և միշտ ձգտում է հասնել նպատակին: Խոլերիկը հավասարակշռված չէ, նրա տրամադրությունը կարող է շատ արագ փոփոխվել: Բանակային ծառայության անցնելիս խոլերիկները շատ լավ են կատարում այնպիսի առաջադրանքներ, որոնք պահանջում են արագություն և ճարպկություն:
Մելանխոլիկ: Բնութագրվում է բարձր զգայունությամբ: Ցանկացած աննշան ճնշում կարող է վիրավորել նրա արժանապատվությունը: Մելանխոլիկներին բնորոշ են ցածր ձայնով խոսելը, նրանք չեն կարող լավ ղեկավար լինել, քանի որ չափազանց, նույնիսկ հիվանդագին զգայուն են: Մելանխոլիկը ակտիվ չէ, շուտ է հոգնում, մանավանդ միօրինակ աշխատանքից: Վստահ չէ սեփական ուժերին, դժվար է հաղթահարում անջրպետները: Ընդհանրապես համարվում է թույլ տիպ: Շուտ է ենթարկվում խուճապի:
Պետք է նշել,որ ներկայացված խառնվածքների տիպերից և ոչ մեկը հանդես չի գալիս մաքուր տեսքով: Կարող են լինել ,որոշ խառնվածքների գերակայության դեպքեր: Սակայն, յուրաքանչյուր մարդ, որ տիպին էլ պատկանի՝ իր մեջ կրում է բոլոր տիպերի հատկությունները:
Մեկնաբանություններում գրեք թե որ մարդկային խառնվածքն է ձեզ մոտ գերակշռում.. Կփորձենք պարզել թե որ մարդկային խառնվածքի մարդկանց է ավելի շատ հետաքրքրում իմանալ իր մարդկային խառնվածքը,այսինքն որ խառնվածքի տեր մարդիկ են կարդացել ավելի շատ այս հոդվածը.
|
|