Բուն հեղափոխությունը սկսվեց. Ով է համաձայն հերթական ցույցերի ? Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը |
«Ժամանակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց իր հրաժարականի մասին, և Հայաստանը թևակոխեց, այսպես ասած, ժամանակավոր կառավարման շրջան, խորհրդարանի երկշաբաթյա լուծարման փուլ, որը, խոշոր հաշվով, պահվում է, այսպես ասած, քաղաքական համաձայնությունների վրա: Մյուս կողմից՝ քաղաքական համաձայնություններն էլ, իրենց հերթին, պահվում են հասարակության այն վստահության քվեի վրա, որ ունի Նիկոլ Փաշինյանը: Կամ այլ կերպ ասած՝ այդ քաղաքական համաձայնությունը պահվում է թավշյա հեղափոխության փաստի վրա, որն էլ ուղղակի այլընտրանք չի թողել քաղաքական ուժերին, քան համաձայնել դեկտեմբերին արտահերթ ընտրություն անելու հանրային օրակարգին:
Այս իրավիճակում դարձյալ հրատապ են հնարավոր ռիսկերն ու վտանգները, որոնց մասին խոսվում է նախկին համակարգի, այսպես ասած, ռևանշի կամ հակահեղափոխության առումով:
Սակայն դարձյալ պետք է վերադառնանք ելման կետ, այսինքն՝ թավշյա հեղափոխության կայացման փաստին: Եթե այդ փաստը կա, ապա ռիսկերն ու վտանգները, ըստ էության, ենթակա են այդ փաստին, և ոչ թե հակառակը:
Իսկ արդյո՞ք թավշյա հեղափոխության փաստը կախված էր կամ ենթակա էր Նիկոլ Փաշինյանի վարչապետի պաշտոնից: Դարձյալ պետք է պարզ նայենք իրողությունների և դեպքերի հաջորդականությանը: Նիկոլ Փաշինյանն է թավշյա հեղափոխության արդյունքում դարձել վարչապետ, ոչ թե Նիկոլ Փաշինյանի վարչապետության արդյունքում է տեղի ունեցել թավշյա հեղափոխությունը: Իսկ ներկայումս, թեև Փաշինյանը հրաժարական է ներկայացնում, սակայն պահպանում է վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակը, այսինքն՝ թեկուզ այդ կարգավիճակով, սակայն կառավարման համակարգը ենթարկվում է Նիկոլ Փաշինյանին |
|